հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գեղեցիկը կփրկի աշխարհը. Երևանում հոկտեմբերին կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն (տեսանյութ)

Գեղեցիկը կփրկի աշխարհը. Երևանում հոկտեմբերին կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն (տեսանյութ)

Երևանում հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի <<Ներառական Արվեստի Միջազգային Փառատոն>>։

Հոկտեմբերի 9-ի գալա-համերգից բացի,  հոկտեմբերի 10-12 թատերական լաբորատորիայի շրջանակներում  Հայաստանի լավագույն արվեստագետները կանցկացնեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, ինստրումենատալ երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։ Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական  ներկայացում՝ Հ․ Թումանյանի <<Խոսող Ձուկը>>  հեքիաթի սցենարով ։

Շտապ՝եք, տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները չեն կարող լինել ավելի քան 200 հոգի, իսկ 54 հոգի 5 երկրներից արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցությունը։

Ցանկացողները կարող են լրացնել  mayri.am կայքում տեղադրված հայտերը։ Հարցերի համար կարող էք զանգահարել 091210737 / 093562921/facebook.com/pg/ngomayri/about/

 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

  • Կիսվել: