չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։ Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որը ներառում էր ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ 6-14 տարեկան երեխաների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Գրադարանը համագործակցել է Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գավառի գյուղատնտեսական քոլեջի, Գավառի մշակույթի տան, Գավառի ուսուցողական կենտրոնի և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ։

«Բացահայտենք մեր տարածաշրջանի ստեղծագործողներին» ծրագրի շրջանակում տարեցների և երիտասարդների համար կազմակերպվել են գրքի շնորհանդեսներ, հանդիպում գրողների և մշակութային գործիչների հետ՝ նպաստելու տարածաշրջանի ստեղծագործող տարեցների և երիտասարդների ավելի լայն ճանաչմանը:

Կազմակերպվել են գրողների, մշակութային գործիչների հոբելյանական օրերին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ, որոնց ընթացքում ընթերցողները առիթ են ունեցել անձամբ շփվելու գրողների և նրանց մտերիմների, գրականագետների, արվեստի գործիչների հետ։

Կազմակերպվել են զրույց-քննարկումներ պատմական թեմաներով, ինչպես նաև հուշ-ցերեկույթներ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։

Ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է սեմինար-հանդիպում մարզի շուրջ 25 համայնքային գրադարանների աշխատակիցների հետ, որի նպատակն էր փորձի փոխանակման միջոցով մշակել նախագծեր և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն ընթերցողների պահանջներին, կբարելավեն գրադարանների գործունեությունը և կնպաստեն համագործակցության ընդլայնմանն այլ գրադարանների և մշակութային հաստատությունների հետ։

  • Կիսվել: