հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարդավանքի տարածքը` անմխիթար վիճակում. ո՞վ է պատասխանատու (տեսանյութ)

Գեղարդավանքի տարածքը` անմխիթար վիճակում. ո՞վ է պատասխանատու (տեսանյութ)

Քաղաքացիները եթե նախկինում թաշկինակներ էին կապում տարածքում գտնվող ծառերի ճյուղերին, հիմա դրանց փոխարինում են օգտագործած բժշկական դիմակները, գրում է armlur.am-ը:

Եւ ամենակարևորը՝ վանքի ղեկավարությունը ցուցանակ է տեղադրել՝ հորդորելով, որ զերծ մնան սնոտապաշտությունից և ծատերից չկապել թաշկինակներ, բայց դա չի խանագարում, որպեսզի քաղաքացիներն իրենց օգտագործած դիմակներով աղտոտեն շրջակա միջավայրը: Իսկ ինչպես հայտնի է՝ բժշկական օգտագործած դիմակը համարվում է վտանգավոր թափոն:

Բայց արի ու տես, որ այս պայքարում Գեղարդավանքն անզոր է, իսկ մարզպետարանին ամենևին չի հետաքրքրում վանքի տարածքում, տուրիստական վայր հանդիսացող վայրում նման աղտոտվածությունը:

  • Կիսվել: