ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղագիտության ազգային կենտրոնն ու Հայաստանի ազգային պատկերասրահը վաղվանից նոր տնօրեններ կունենան

Գեղագիտության ազգային կենտրոնն ու Հայաստանի ազգային պատկերասրահը վաղվանից նոր տնօրեններ կունենան

Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

՛՛Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն՛՛,-նշել է նախարարը::

Հարությունյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:

Նա նշել է, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:

՛՛Մանրամասները` վաղը՛՛,-գրել է նախարարը։

 

 

 
 
 

 

 

 

  • Կիսվել: