երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գարուի մենահամերգը մեծ տոն պարգեւեց երկրպագուներին

Գարուի մենահամերգը մեծ տոն պարգեւեց երկրպագուներին

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն ապրիլի 21 անմոռանալի մենահամերգով հանդես եկավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգիչը հիացրեց հանդիսատեսին՝ կատարելով իր ամենահայտնի եւ սիրված երգերը։

Գարուն համոզված էր` երեկոն կլինի ջերմ ու ընտանեկան և դրա վառ ապացույցը բոլոր կատարումներից հետո բուռն ծափողջույններն ու ջերմ արձագանքն էին: Բացի իր երգերից, Գարուն կատարեց ոչ միայն իր, այլևւ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժո Դասենի, Բոբ Մառլիի և այլ անվանի արտիստների երգեր:

Նա խոստովանեց, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը, որի Միշել Լեգրանն է: Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները: Այս տոնն իրականություն դարձավ Երևանյան հեռանկարներ միաջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և այս տարի այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

Արտիստը ևս մեկ համերգով հանդես կգա ապրիլի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում :

  • Կիսվել: