հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գանձախույզները մոտ 1,5 մետր խորությամբ փորել են Վայոց ձորի միջնադարյան գերեզմանոցներից մեկը (լուսանկարներ)

Գանձախույզները մոտ 1,5 մետր խորությամբ փորել են Վայոց ձորի միջնադարյան գերեզմանոցներից մեկը (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները արձանագրել են, որ Մարտիրոս գյուղի /9-17 դարերով թվագրվող/ «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Մյուս երկու գերեզմաները մասամբ են քանդել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։

Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգ: Վայոց ձորի մարզային ծառայությունը փաստի առիթով անմիջապես ահազանգել է իրավապահներին:
Հուշարձանի տարածքում ոստիկանության աշխատակիցների և մարզային ծառայության հուշարձանների պահապանների մասնակցությամբ տեղազննություն է իրականացվել:

Հ. Գ. Հուշարձանը գտնվում է Մարտիրոս գյուղից մոտ 5 կմ հեռու՝ բարձրադիր վայրում: Վայոց ձորի մարզը ունի շուրջ 2000 հուշարձան: 2020 թ. ընթացքում սա մարզում արձանագրված առաջին դեպքն է:

 

  • Կիսվել: