շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։

«Բարև, ես եմ»-ը նկարահանվել է 1965 թվականին «Հայֆիլմում»։ Այն հիմնված է ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա։ Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։

  • Կիսվել: