երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ֆրանսիայում ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը

Ֆրանսիայում ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը

Հունվարի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը, ինչպես նաև՝ Շառլ Պերսոնայի անձնական հանձնառությունն այդ գործընկերության հետագա ընդլայնման և խորացման հարցում։

Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին։

  • Կիսվել: