Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը
Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է։
Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ:
Նկարչին հողին կհանձնեն հունվարի 11-ին Ֆրանսիայում, սակայն նրա խնդրանքով կինը մի բուռ հող կբերի Հայաստան: