հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մատենադարան է այցելել Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությունը՝ տնօրեն Շարլ Պերսոնազի գլխավորությամբ, հայտնում են Մատենադարանից:

«Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում:

Պարոն Պերսոնազը հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և որպես մեկնարկ հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին:

Ա. Խզմալյանն առանձին անդրադարձել է Մատանադարանի հավաքածուներում առկա լուսանկարների վիճակին և դրանց վերականգնման հրատապության խնդրին:

Քննարկումից հետո հյուրերը ծանոթացել են «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: