ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայի հրապարակում շուտով կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Ֆրանսիայի հրապարակում շուտով կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Հայ, ով գտնվելով Ֆրանսիայում, ապրեց ու արարեց՝ երբեք չմոռանալով հայերին ու Հայաստանը։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցեցինք բազմաթիվ քանդակների հեղինակ՝ հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։ Նրա աշխատանքներից շատերն այսօր էլ տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում։

Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,- գրել է նա։

  • Կիսվել: