հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. Ավինյան

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. Ավինյան

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հայ, ով գտնվելով Ֆրանսիայում, ապրեց ու արարեց՝ երբեք չմոռանալով հայերին ու Հայաստանը

Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցեցինք բազմաթիվ քանդակների հեղինակ՝ հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։ Նրա աշխատանքներից շատերն այսօր էլ տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում։

Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,-նշել է նա։

  • Կիսվել: