երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահը կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգ

Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահը կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգ

Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ՝ հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգ:

Ինչպես  հայտնում են համերգասրահից, համերգը կրում է La FRANCOPHONIE Chantée et Dansée (Երգող և պարող Ֆրանկոֆոնիա) խորագիրը։ Նախագծի ղեկավարն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆրանսերենի քոուչ Սերինե-Լյուբա Թադևոսյանը:

«Երգող և պարող Ֆրանկոֆոնիա» խորագրով համերգի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են հայ երիտասարդները ներկայացնում ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երիտասարդական օպերային ծրագրի արտիստները։ Այս տարի միջոցառումը նվիրված է Կլոդ Դեբյուսիի հոբելյանին, և այդ առթիվ Balmanukyan Dance Project-ի արտիստները կներկայացնեն նաև պարային բեմադրություն․այն կոչվում է Լուսնային սոնատ՝ ի պատիվ Դեբյուսիի հայտնի ստեղածագործության։

Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14- ին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։

  • Կիսվել: