ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիական պարբերականում Բեկնազարյանի ֆիլմերը գնահատվել են անփոխարինելի ժառանգություն

Ֆրանսիական պարբերականում Բեկնազարյանի ֆիլմերը գնահատվել են անփոխարինելի ժառանգություն

Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին և 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեքի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին և հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը: Այս մասին գրում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։ 

Ինչպես նշված է հոդվածում, Համո Բեկնազարյանի վերականգնված երեք ֆիլմերը, որոնք կցուցադրվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» կինոփառատոնի շրջանակում, անփոխարինելի ժառանգություն են։

Հոդվածում խոսվում է Համո Բեկնազարյանի և իր ֆիլմերի մասին, նշելով որ, Համո Բեկնազարյանը 1920-1950թթ. սովետական կինոյի ականավոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, 30 լիամետրաժ և վավերագրական խորհրդային կինոյի պատմության մեջ օրինակը չունեցող ֆիլմերի հեղինակ: Բեկնազարյանը կինոյի ՝ որպես մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպան էր՝ կողմնակից:

  • Կիսվել: