երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական կայքն անդրադարձել է Լոռու մարզի զբոսաշրջային հնարավորություններին ու պատմամշակութային արժեքներին

Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական կայքն անդրադարձել է Լոռու մարզի զբոսաշրջային հնարավորություններին ու պատմամշակութային արժեքներին

Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընդարձակ հոդված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը» խորագրով:

Հոդվածում ներկայացված է Լոռու մարզի մասին պատմող ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն՝ աշխարհագրական դիրքի, սահմանամերձ համայնքների, զբոսաշրջային հնարավորությունների, տեսարժան վայրերի, խոհանոցի, պատմամշակութային արժեքների, արտադրական հզորությունների, համայնքների հնարավորությունների մասին: Հոդվածն անդրադառնում է նաև մարզպետարանի և մարզի ղեկավարի գործունեությանը, Ֆրանսիական ռեգիոնների հետ Լոռու մարզի համագործակցությանը և այլն:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզը 2011 թվականից հանդիսանում է Ֆրանկոֆոն երկրների ռեգիոնալ խորհրդի անդամ:

Կայքի վարկանիշը բավականին բարձր է: Այն օրական կարդում են հազարավոր այցելուներ:

Հոդվածի հրապարակումը հնարավորություն կտա մարզի մասին տեղեկատվության առավել տարածմանը, այն կնպաստի զբոսաշրջության ակտիվացմանը, տնտեսական նոր կապերի հաստատմանը:

  • Կիսվել: