ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆիրդուսի ծրագիրը կասեցնելը սաբոտաժ կլինի. Մեսչյան

Ֆիրդուսի ծրագիրը կասեցնելը սաբոտաժ կլինի. Մեսչյան

Այսօր Երևանքի ավագանու նիստի ժամանակ Եևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, անդրադառնալով  Ֆիրդուսի շինություններից մեկի ու թաղամասի հետագա ճակատագրին, ասաց, որ 10,000 շինարար Ֆիրդուսիում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, այն տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ ծրագիրը կասեցնելը՝ սաբոտաժ:

Նա, մասնավորապես, ասաց.  «Այսքան հուշարձան քանդեցինք, այսքան հուշարձան տեղափոխվեց, եկեք այս մի հուշարձանն էլ տեղափոխենք, հարցը փակենք, ինչի մասին է խոսքը։ Որպես գլխավոր ճարտարապետ պատասխան եմ ստանալու բոլորիցդ, և Կառավարությունից, ուզում եմ հասկանալ՝ իրականացվելու է այս ծրագիրը, թե ոչ»:

Գլխավոր ճարտարապետի հարցին արձագանքեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նա նշեց, որ այն իրականացվելու է խնդիրներին լուծում տալով։

Մեսչյանն էլ նկատեց՝ Ֆիրդուսի թաղամասը չկառուցապատելու դեպքում սեփականատերերը կարող են քաղաքապետարանին դատի տալ. «Սեփականատերերը բոլորը մեզ դատի են տալու, ջնջելու են մեզ բառի բուն իմաստով, որովհետև արդեն ահռելի ծախսեր են արել։ Ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է մեղավոր, որ վախկին կոնցեպտի վրա լոտեր են բաժանվել, ամեն կառուցապատող դրանք գնել է և նախագծեր է պատվիրել՝ ճարտարապետներին նախագծեր պատվիրելով։ Եվ բացի դրանից ասում են՝ սա քաղաքաշինություն չէ, բիզնես է։ Դրանք նույն բանն են, չկա բիզնես առանց քաղաքաշինության, և հակառակը»։

Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ նախագիծը կասեցնելու դեպքում պետք է դատական պրոցեսի մեջ մտնել և 3-4 տարի անց նոր սկսել շինարարությունը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիսեռյանը հայտնել էր, որ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքերից մեկի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում։ Խոսքը Ֆիրդուսի թաղամասում գտնվող 19-րդ դարի կառույցներից մեկի մասին է: Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդվում է։

 

  • Կիսվել: