շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երուսաղեմի նոր թանգարանը ցուցադրում է հայոց պատմությունը

Երուսաղեմի նոր թանգարանը ցուցադրում է հայոց պատմությունը

Երուսաղեմի նոր թանգարանը ցուցադրում է հայոց պատմությունը: «Ամերիկայի Ձայնի»  հաղորդմամբ, նոր թանգարանը նպատակ ունի կենտրոնացնել հայերին Երուսաղեմի  պատմության մեջ, ինչպես նաև պատմել Մերձավոր Արևելքում դարերի ընթացքում նրանց հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից ամեն տարի  գալիս են ուխտագնացություններ կատարելու սինագոգներում, մզկիթներում և մի շարք եկեղեցիներում: Հնագույն քաղաքը բաժանված է չորս հիմնական թաղամասերի մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների և հայերի համար:

Հայոց պատմությունը ցուցադրող նոր թանգարանը գտնվում է նախկին ուխտավորների հյուրատանը, որը կառուցվել է 1850-ականներին:

  • Կիսվել: