ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երուսաղեմի հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ հնություններ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Երուսաղեմի հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ հնություններ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարեւոր հնություններ են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն, տեղեկացնում է regionmonitor.com-ը։

Այսպես՝ արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարին կամ ավելի վաղ շրջանին: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքեւում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաեւ խաղողի մոտիվներ:

Խճանկար նույնպես հայտնաբերվել է, որը, դատելով ոճից, ամենայն հավանականությամբ, բյուզանդական ժամանակաշրջանի:

Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաեւ բյուզանդական եւ (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:

 

  • Կիսվել: