շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրմիտաժը 255 տարեկան է

Էրմիտաժը 255 տարեկան է

Պետական Էրմիտաժի 255-ամյակի առթիվ այսօր թանգարանի մուտքն անվճար է: Այդ իսկ պատճառով Էրմիտաժի մոտ՝ ամբողջ Պալատական հրապարակով, մեծ հերթեր են գոյացել, տեղեկացնում է Գազտեա.ռու-ն:

Նշվում է, որ այսօր առավոտից Պալատական հրապարակում սկսել են ցուցադրել բելգիացի մշակույթի գործիչ Յան Ֆոբրի «Սերը բարձրագույն ուժ է» ֆիլմը, որտեղ նա ասպետական հագուստով շրջում է ամբողջ Ձմեռային պալատի և Նոր Էրմիտաժի սրահներով՝ երդում տալով արվեստին:

Էրմիտաժը նշում է իր հիմնադրման օրը Սուրբ Եկատերինայի տոնին, քանի որ Էրմիտաժի համար առաջին հավաքածուն ձեռք է բերել Եկատերինա Մեծը:  

  • Կիսվել: