երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր

Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր

Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Համերգների ընթացքում հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը՝ Ներսես Մկրտչյանի ղեկավարմամբ:

Այս անգամ հանդիսատեսի հետ միասին երաժշտական երեկոն վայելել է նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը:

  • Կիսվել: