ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը. Իտալիայի մշակույթի նախարարը՝ Փաշինյանին

Երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը. Իտալիայի մշակույթի նախարարը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով:

Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը: Միաժամանակ, նա հավելել է, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: