ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Երկիր Արմենիա, երազ Արմենիա». Վահան Արծրունին հանդես կգա նոր համերգային ծրագրով

«Երկիր Արմենիա, երազ Արմենիա». Վահան Արծրունին հանդես կգա նոր համերգային ծրագրով

Հուլիսի 22-ին՝ ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին: Համերգը կրում է «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը:

Համերգային երեկոյին հիմնականում կհնչեն կոմպոզիտորի՝ տարբեր տարիներին Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և սեփական բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Համերգի բեմի ձևավորումը իրականացրել է «Արդեան»-ը:

Վահան Արծրունին այն ստեղծագործողներից է, ովքեր հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցներն, իրենց արվեստով հաստատում են ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։

Նա ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։

  • Կիսվել: