ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը:

Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ([email protected] էլ. հասցեին) ներկայացնել հայտ (հայերեն և անգլերեն), որը կներառի հետևյալ փաստաթղթերը.

1) լրացված դիմում-հայտաձև (կցվում է),

2) համադրողի և արվեստագետների ինքնակենսագրականները,

3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),

4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,

5) հայտատուի կողմից տեղեկություն համաֆինանսավորման մասին:

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղումով:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Կոնտակտային անձ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Գիգոյան, հեռ.՝ +37410599648, էլ. հասցե՝ [email protected]:

Տեղեկություն՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 14.10.2021 թիվ 1705-Ա/2 հրամանով, իսկ վերջնաժամկետի փոփոխությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. նոյեմբերի 18-ի թիվ 1886-Ա/2 հրամանով:

  • Կիսվել: