հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ

Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ

Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը։

Քվեարկության արդյունքում Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ։

Նշենք, որ 1952 թ․ հիմնադրված Եվրոպական փառատոների ասոցիացիան միավորում է Եվրոպայի երաժշտական, պարային, թատերական առաջատար փառատոները։

 

  • Կիսվել: