չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ին (Տեսանյութ)

Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ին (Տեսանյութ)

Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ին:

«Իր ձևաչափով աշխարհում միակ բացօթյա բալետային փառատոնի բեմի պատրաստության աշխատանքները մոտենում են ավարտին:

Թումանյանի անվան զբոսայգում կառուցվում է 8 հարկանի շենքի բարձրությամբ, բեմական ենթակառուցվածքներով, տեխնիկական հագեցվածությամբ, բալետային պրոֆեսիոնալ հատակով, հանդերձարաններով, արտիստների սպասարկման և ելույթների համար նախատեսված բոլոր հնարավորություններով հսկայական բեմահարթակ, որը նոր խոսք ու փորձառություն է մեր իրականության մեջ:

Շուրջ 1000 աշխատակից ներգրավված է փառատոնի գեղարվեստական և տեխնիկական սպասարկման կազմերում:

Փառատոնային օրերին Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից կժամանեն Բոլշոյ և Մարիինյան թատրոնների ստեղծագործական, կազմակերպական և տեխնիկական անձնակազմերը՝ շուրջ 500 մարդ»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: