երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ Ավինյան

Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Սիրելի՛  երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,

Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է:

Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը  դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր:

Այսօր երեկոյան բեմում կլինեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ»:

  • Կիսվել: