հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում տեղի կունենա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան

Երևանում տեղի կունենա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։

Երաժշտասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հուլիսի 16-17-ին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և 19-20-ին դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ:

 
Ներկայացումները տեղի կունենան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում։

Գլյուկի 18-րդ դարի այս անմահ օպերան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կհնչի մի խումբ արվեստի նվիրյալների ջանքերի շնորհիվ՝ ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջյանյանի ու ռեժիսոր Վռամ Կարապետյանի, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի, ով հանդիսանում է ներկայացման նկարիչը, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և  շատ ուրիշների։

Այս յուրօրինակ բեմադրության գլխավոր գործող անձինք են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, իսկ օպերային ներկայացման նվագախումբը վաստակավոր կոլեկտիվ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։

 

  • Կիսվել: