հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարեր երկ 45 և Սերգեյ Ռախմանինով Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝

Չայկովսկի, «Տարվա եղանակները»
Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր
Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր
Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am, Ticketon.am կայքերից, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարել +374 77 80 56 87 հեռախոսահամարով։
https://www.facebook.com/events/1107516236606022?ref=newsfeed
https://www.facebook.com/events/718233523044918/?ref=newsfeed

  • Կիսվել: