Երևանում տեղի է ունեցել Ջազ երեկո
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը:
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին ջազը` երևանյան երանգով։