հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում Take 6-ը Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին նվիրված համերգ կտա

Երևանում Take 6-ը Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին նվիրված համերգ կտա

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:

Նշենք, որ ՀՀ-ում նրանք համերգ կտան առաջին անգամ:

Համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:

Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:
Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:

Համերգային ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:

  • Կիսվել: