երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երեւանում կկայանա թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը

Երեւանում կկայանա թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը

Երեւանում, նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը։

Միջոցառման առաջին մասում կներկայացվի թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։

Իսկ շնորհանդեսի երկրորդ մասում կներկայացվի ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակները կներկայացնեն աշխատանքների հիմնական բովանդակությունն ու արդիականությունը, որին կհետևի հարց ու պատասխանի փուլը։

Շնորհանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

  • Կիսվել: