շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն

Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն

Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ կկառուցվի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական «Դալան» կենտրոնը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել «Էնթերփրայզ Արմենիա» ընկերությունը։ 

158 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, մարզական և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Այն BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածաշրջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր։ Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:

«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե ներդրումների ծավալի, թե ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոմիջավայրի զարգացման գործում։

«Դալանը» շահագործման կհանձնվի 2026 թվականին։

  • Կիսվել: