ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Բաբաջանյանը Երեւանում». մայրաքաղաքում բացօթյա համերգներ կկազմակերպվեն

«Բաբաջանյանը Երեւանում». մայրաքաղաքում բացօթյա համերգներ կկազմակերպվեն

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը:
 
Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը: Նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ:
 
Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Կից՝ համերգների անցկացման ժամանակացույցը 1. 03.07.2021- 18:00 - 20:00 Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք 2. 04.07.2021 - 21:00-23:00 Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք 3. 06.07.2021 / 21:00 - 23:00 Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի 4. 07.07.2021 / 19:00 - 22:00 Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ 5. 08.07.2021 / 19:00 - 22:00 Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք 6. 09.07.2021 / 19:00-22:00 Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի
 
 
 

  • Կիսվել: