կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Պասկևիչի կիսանդրին

Երևանում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Պասկևիչի կիսանդրին

Երևանում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը։
 
Ինչպես նշել է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, հուշարձանի հեղինակը քանդակագործ Արմեն Սամվելյանն է։  «Վերջապես Երևանի բերդի տարածքում հավերժացվեց ռուս ականավոր զորավար և դիվանագետ Իվան Պասկևիչի հիշատակը ։ Այժմ Հաղթանակի կամրջով անցնող ճանապարհի կողմից բերդի պատի վրա դրված է նրա փոքրիկ հարթաքանդակը, իսկ ներսում՝ մի հոյակապ պղնձե հուշարձան», - նշել է Ֆեֆիլովը։
 
Նրա խոսքով՝ սկզբում ցանկացել են հուշատախտակի վրա մանրամասն ներկայացնել պատմությունը. «1827-1828 թվականներին Արևելյան Հայաստանը (և Էրիվան ամրոցը) ազատագրած ռուսական բանակի կովկասյան կորպուսի հրամանատար»։
 
«Բայց ի վերջո որոշեցինք՝ թող անցորդներն ու զբոսաշրջիկները համացանցում փնտրեն, թե ինչու է այդքան հզոր բրոնզե հուշարձանի վրա գրված ամենապարզ մակագրությունը. «Իվան Պասկևիչ։ Ռուս գեներալ։ Շնորհակալություն»։
 
Հիշեցնենք, որ 1827 թվականի սեպտեմբերի 13-ին ռուսական բանակը` գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ, ազատագրեց Երևանի բերդը։ Պասկևիչին Էրիվանի կոմսի տիտղոս և Սուրբ Գեորգիի շքանշան շնորհվեց։
Возможно, это изображение 5 человек, люди стоят, памятник и на открытом воздухе

  • Կիսվել: