երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում և մարզերում կկայանա մուլտիպլիկացիոն և անիմացիոն կինոյի շաբաթ

Երևանում և մարզերում կկայանա մուլտիպլիկացիոն և անիմացիոն կինոյի շաբաթ

Մայիսի 8-15-ը Հայաստանի կինոգործիչների միությունը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծրագրով իրականացնելու է մուլտիպլիկացիոն և անիմացիոն կինոյի շաբաթ Երևանում և մարզերում:

Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ շաբաթի բացումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երևանում, Կինոյի տանը, իսկ մինչև մայիսի 15-ը մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի հեղինակները՝ ռեժիսորներ, նկարիչներ, նաև կինոգետներ և կինոյի մարդիկ, կլինեն ԳՈՐԻՍՈՒՄ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ, կհանդիպեն տեղի դպրոցականների հետ, կդիտեն ֆիլմեր, կխոսեն անիմացիոն ֆիլմերի և մուլտֆիլմերի ստեղծմանը վերաբերող հարցերի շուրջ:

Դպրոցականները հնարավորություն կունենան նաև ստանալու  կրթական բացիկներ, որոնք կպատմեն տարբեր տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմերի և ռեժիսորների՝ Լև Ատամանյանի, Վալենտին Պոդպոմոգովի և մյուսների մասին...

Եվ այսպես՝ մայիսին սպասվում է մուլտհրավառություն Երևանում և մարզերում:

  • Կիսվել: