ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի «Կողք կողքի» փառատոնը

Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի «Կողք կողքի» փառատոնը

Հոկտեմբերի 1-ին եւ 4-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը, որի նպատակն է լսելի դարձնել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների ձայներն ու կարողությունները:

Փառատոնն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երեւանում: Դրան մասնակցում են Երեւանի եւ մարզերի տարբեր վերակնգնողական կենտրոնների սաները:

«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար, երաժշտաթերապեւտ Նաիրա Սարգսյանը ուրախությամբ է նշում, որ առաջին փառատոնը մոտիվացնող ներուժ է ունեցել իրենց սաների վրա՝ ստիպելով, որ էլ ավելի ոգեւորված պատրաստվեն գալիք համերգներին: Երեխաներին այս հարցում աջակցելու են նաեւ հայկական երգարվեստի ճանաչված դեմքերից շատերը:

  • Կիսվել: