ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մհեր Մկրտչյանի 90-ամյակը (տեսանյութեր)

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մհեր Մկրտչյանի 90-ամյակը (տեսանյութեր)

Հուլիսի 4-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի ծննդյան օրն է: Հռչակավոր դերասանն այսօր կդառնար 90 տարեկան:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք մեծանուն արտիստի մասին պատմել են դեռևս չպատմված հիշողություններ։

«Ֆրունզի՛կ, երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․ Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует) ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան, այսպես է սկսել իր վիդեոուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։

«Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը  ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։  Շատ էր աշխատում նաև հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշել է Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի  պատգամավոր Ելենա Դրապեկոն:

Մանրամասները՝ տեսանյութերում՝ այստեղ և այստեղ:

 

  • Կիսվել: