Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ամանորյա տոնավաճառ՝ համերգային ծրագիր վայելելու
Երևանի քաղաքապետարանը հունվարի 4-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սոնա Գյուլխասյանի և Ռաֆայել Պետրոսյանի համերգային ծրագիրը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
