շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների

Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների

Բուլղարական Вместе в 21 веке 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայներն արժանացել են մրցանակների, տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

«Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:

Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել են Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:

Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»:

  • Կիսվել: