հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով

Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: 1996թ. հիմնադրված երգչախումբը կարճ ժամանակում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտասեր հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ: 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։

2016 թվականին երգչախմբի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրումի ու 20-ամյա գործունեության համար կոլեկտիվը արժանացել է պետական պարգևների, պատվոգրերի և ստացել բազում շնորհավորանքներ համաշխարհային հանրաճանաչ փառատոներից։

Նշենք, որ Երևանի պետական կամերային երգչախումբը ձայնագրել է 16 ձայնասկավառակ։

  • Կիսվել: