երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը Չինաստանի Նինբո քաղաքում

Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը Չինաստանի Նինբո քաղաքում

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը:

Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:

Ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ.:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նինբոյի քաղաքապետարանի պաշտոնյաները, Նինբոյի թանգարանի տնօրեն Ճան Լիան, Չինաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներ, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը:Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում դառնալով կարևոր օրինակ:

  • Կիսվել: