երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը տեղափոխվել է սեպտեմբերի սկիզբ

«Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը տեղափոխվել է սեպտեմբերի սկիզբ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքով պայմանավորված որոշում է կայացվել փոխել «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 2-3-ը:

«Հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ու դրանց հետևանքով արձանագրված մարդկային  կորուստները՝ «Երևանի օրեր Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը  նախապես հայտարարված օգոստոսի 26-27-ի փոխարեն՝  կկայանա սեպտեմբերի 2-3-ին»,-ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: