հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Գոռ Սարգսյանը հաղթանակով են վերադառնում հայրենիք:  

Օպերային թատրոնից հայտնում են, որ պարողներն այս օրերին Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցում էին International Ballet Competition-Dancing Italy մրցույթին: 

Պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Արտիստները նաև ստացել են հատուկ հրավեր՝ մասնակցելու  փորձի փոխանակման մի շարք ծրագրերի:

  • Կիսվել: