ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Մնջախաղի թատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Երևանի Մնջախաղի թատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Թատրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են, ընթանում են։ Այս պահին  100 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվել շինարարական աշխատանքների համար, սակայն որոշ խնդիրներ են առաջացել տեխնիկական հարկի, վերելակի վերակառուցման հետ կապված։ Որոշակի խնդիրներ կային նաև պատմական հուշարձան որակելու առումով՝ շինարարական ընթացքը դադարեցվել էր բավականին երկար ժամանակ»,- ասաց Ղուլարյանը։

Երևանի մնջախաղի պետական թատրոնն ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին: Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք 2017 թվականին որոշվեց թատրոնին տարածք հատկացնել Գևորգ Քոչար փողոցում տեղակայված Գրապալատի շենքում: Շենքը պահպանվող հուշարձանների ցանկում է և արտաքին տեսքի փոփոխությունն անթույլատրելի է: Թատրոնի ապագա շենքում մինչ օրս շինարարական աշխատանքներ են իրականացվում:

  • Կիսվել: