հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երեւանի 2022-ի բյուջեի եկամտային մասը կատարվել է 100 տոկոսով, ծախսային մասը՝ 90 տոկոսով. առաջին փոխքաղաքապետ

Երեւանի 2022-ի բյուջեի եկամտային մասը կատարվել է 100 տոկոսով, ծախսային մասը՝ 90 տոկոսով. առաջին փոխքաղաքապետ

Երեւանի 2022 թվականի բյուջեի եկամտային մասը կատարվել է տարեկան ծրագրի 100 տոկոսով։ Դեկտեմբերի 27-ին Երեւանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց քաղաքի առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։

Պաշտոնյան հայտնեց, որ իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերիի թվայնացման ուղղությամբ։

«Այդ հարցում ակտիվորեն համագործակցում ենք Կենտրոնական բանկի հետ»,- հավելեց Հովհաննիսյանը։

Առաջին փոխքաղաքապետը վստահեցրեց, որ բյուջեի ծախսային մասի կատարողականը լինելու է բարձր եւ ավելի քան 90 տոկոս կկազմի՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70 տոկոս:

  • Կիսվել: