երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է Եվրոպական ժառանգության հեղինակավոր մրցանակի

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է Եվրոպական ժառանգության հեղինակավոր մրցանակի

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է Եվրոպական ժառանգության՝ «Եվրոպա Նոստրայի» 2023 թվականի հեղինակավոր մրցանակի՝ Եվրոպայում մշակութային ժառանգության պահպանության փորձի լավագույն օրինակներից մեկը լինելու համար։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
 
Ծրագրի շրջանակներում Երերույքի 6-րդ դարի տաճարի մնացորդների և հնագույն դամբարանաշերտի ուսումնասիրության միջոցով ձեռք են բերվել նշանակալի գիտական արդյունքներ։
Հետազոտական այս ծրագիրը կյանքի է կոչվել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Միջնադարյան և ժամանակակից հանգիտության լաբորատորիայի, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի համատեղ ջանքերով։
 
 

  • Կիսվել: