ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Երեք լարերի հանճար» Ալեքսեյ Արխիպովսկու առաջին համերգը՝ Երեւանում

«Երեք լարերի հանճար» Ալեքսեյ Արխիպովսկու առաջին համերգը՝ Երեւանում

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցավ «Երեք լարերի հանճար»,  վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկու երեւանյան առաջին մենամահամերգը։  

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Արխիպովսկին, շնորհակալություն հայտնելով փառատոնին մասնակցելու հրավերի համար, ընդգծել էր, որ Հայաստան ժամանելու գլխավոր նպատակը մարդկանց հոգիները ջերմացնելն է, հատկապես հիմա, երբ Հայաստանի համար դժվար ժամանակներ են։

Մինչեւ օգոստոսի 29-ը  Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ:

 

 

  • Կիսվել: