հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երբ հայ դասական երաժշտությունը խառնվում է ջազին. համերգային երեկո՝ Գյումրվա GGH-ում

Երբ հայ դասական երաժշտությունը խառնվում է ջազին. համերգային երեկո՝ Գյումրվա GGH-ում

Փարիզ մեկնելուց առաջ բացառիկ երաժիշտ Ադամ Բարրոն հայ դասական երաժշտության և ջազի միաձուլման երեկոյով հուլիսի 25-ին, ժամը 18։00-ից հանդես կգա Գյումրու GGH-ում, որը գտնվում է Աբովյան 218/1 հասցեում։

Բարրոյի առավոտները սկսվում են Փարիզում, բայց մտքում մշտապես Գյումրին է՝ իր մշակույթով, կոլորիտով և անցուդարձով։

«Պատերազմը մեր սրտում առաջ ենք սլանում, քանզի ուրիշ տարբերակ չկա ... Համերգի նպատակն է շփվել, կարոտս առնել, հանդիպել հանդիսատեսի հետ, լիաթոք երգել նրանց համար մեր գանձ հայրաքաղաք Գյումրիում, որտեղ ծնվել ու մեծացել եմ, տեսել երկրաշարժ...

Այս անգամ ուզեցի մեկնաբանել Կոմիտաս ջազային նվագակցությամբ՝ չխախտելով Նրա երաժշտական գիծը»,- նշում է Ադամ Բարրոն։

Ներկաները կվայելեն տաղանդավոր և յուրահատուկ երաժիշտներ՝ Նառա Առաքելյանի և Երվանդ Մարգարյանի ջազ նվագախմբի կատարումները։ Երեկոյի բասային ու հարվածային հնչյունները ապահովելու են Սուրեն Զաքարյանը և Սաշ Աղամյանը։ Համերգի հյուրն է Գյումրեցի տաղանդավոր դուդուկակար Կարո Շաբոյանը։

  • Կիսվել: