ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երբ ես տխուր եմ» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին

«Երբ ես տխուր եմ» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոններից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Հիշեցնենք, որ ֆիլմը Հայաստան–Ֆրանսիա անիմացիոն առաջին համատեղ արտադրությունն է, և որը 2021թ․ հոկտեմբերի 15-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում իր համաշխարհային պրեմիերայից հետո, ընտրվել էր վեց միջազգային կինոփառատոնի կողմից։

Օրերս ֆիլմը երեք այլ ֆիլմերի հետ ստացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» նոմինացիա (Best Short Film – International Nominations) Կոլոմբոյի միջազգային, կանանց կինոփառատոնում (Շրի Լանկա)՝ լինելով անվանակարգի արժանացած միակ անիմացիան:

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:

  • Կիսվել: