երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երաժշտությամբ լի օր երեխաների համար (լուսանկարներ)

Երաժշտությամբ լի օր երեխաների համար (լուսանկարներ)

Երաժշտությունը ստեղծվել է շատ դարեր առաջ, որ մարդիկ կարողանան փոխանցել իրենց տրամադրությունը եւ դրական լիցերքը։ Կարևորելով երաժշտության դերը հատկապես երեխաների կյանքում` Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների համար սեպտեմբերի 6-ին անցկացվեց երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ լի օր. նրանց այցելեցին Alikhanyan's Project-ի երաժիշտները: Երեխաներից շատերը նրանց ճանաչում էին եւ հասցրել էին կարոտել, քանի որ մոտ հինգ տարի առաջ մեկնարկած հանդիպումների շարքը դադարել էր համավարակով պայմանավորված:

«Մենք տարիներ առաջ ենք նախաձեռնել երաժշտախմբով այց մանկատներ եւ ծերանոցներ: Երկու տարվա դադարի ընթացքում մեզ ճանաչող երեխաներն արդեն կարոտել էին մեզ, մոտեցան, պատմեցին, թե այս ընթացքում ինչ են արել: Նոր երեխաների հետ ծանոթացանք, նրանց եւս դուր եկավ մեր երաժշտությունը: Նոր ենք բարձրաձայնում, բայց շատ անգամներ ենք նրանց համար երաժշտությամբ լի օրեր նախաձեռնել, իսկ հիմա կուզեմ, որ այս գաղափարը տարածվի մյուս արվեստագետների վրա նաեւ: Հաճախ նյութական օգնությունից առավել կարևոր են մշակութային հանդիպումները: Տարբեր անհատ կատարողներ տարիների ընթացքում այցելեն են մանկատան երեխաներին, բայց ամբողջական խմբով այց առաջին անգամ մենք նախաձեռնեցինք։ Ես շնորհակալ և ուրախ եմ,որ իմ ըկներները միշտ պատրաստակամ են ու սիրով ենք գալիս այստեղ համերգի»,- պատմեց Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանը:

Հանդիպմանը հնչեցին հին եւ նոր սիրված կատարումներ: Ալիխանյանի խոսքով՝ շատ կարեւոր է երեխաների հետադարձ լավ ապրումներն ու դրական հույզերը, իսկ իրենց այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու է շարունակական բնույթ:

Նշենք, որ Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաև` Avo’s music school-ը և Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։

  • Կիսվել: